Տիգրան Աբրահամյան. Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան ասելիք չունե՞ք
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հարցս նորից կրկնեմ՝ ինչ որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցում է՞ ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան ասելիք չունե՞ք։
Ի՞նչ է տեղի ու եղել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, որն է՞ այս ամենի պատճառը, արդյո՞ք պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները առաջ եկել։
Արդյո՞ք զոհեր և վիրավորներ կան, ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։
Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի համար եք, ինչի եք ընդհանրապես ապրում։
Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժորներ կամ այլ ողբերգական ելքեր»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը՝ ԱԳՆ-ին ու ՊՆ-ին. Անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը
- Տիգրան Աբրահամյան. Ինչ որ մեկը կասի՞, թե ինչու է՞ խախտվել գրավոր պայմանավորվածությունը
- Քաղաքացիները՝ Փաշինյանի արդարացումներին ի պատասխան. Դուք լրիվ անմեղսունա՞կ եք
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին