Նիկոլ Փաշինյանը և նրա հանցակիցները չեն կարողանա լքել երկիրը. Օդանավակայանի ճանապարհը փակած ցուցարար
Քաղաքացիները փակել են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ցուցարարները հայտնում են, որ նախորդ օրվը գիշերը տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի լքել հայրենիքը, այդ պատճառով էլ իրենք խորհրդանշական փակում են օդանավակայանի ճանապարհը՝ ասելով, որ պատասխանատուների համար Հայաստանից դուրս գալու ճանապարհ չի լինի:
«Չի լինելու մեկը, ով Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է և կկարողանա ուղղակի լքել երկիրը՝ մնալով անպատժ: Հանկարծ չլինի իմքայլականներից կամ նրանց շրջապատից մեկը, ով, ունենալով ԱՄՆ վիզա, հույս կտածի, որ իր վիզան փրկելու է իրեն»,- հայտնեց ցուցարարներից մեկը:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները այնքան ժամանակ, մինչեւ դավաճանը հեռանա, և գա նոր մարդ, ով կկարողանա բանակցել Արցախից ինչ-որ բան պահելու համար:
«Այս 2.5 տարվա ընթացքում ամեն ինչ սուտ ու կեղծիք է եղել, խաբեբա Նիկոլը պետք է հեռանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին անհնազանդության բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեում, որոնց միացել է ավելի քան 200 գյուղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին