Արցախի տարածքներն ականազերծվում են հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.
«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը:
Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:
Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:
Արցախի տարածքը որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: լ
Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:
Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինանդադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում»:
Հարակից հրապարակումներ`
- Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
- Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
- Ստեփանակերտում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր, իրականացվելու է ականազերծում. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները