Բերդիմուհամեդովը ներկայացրել է իր 55-րդ գիրքը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Աշխաբադում ներկայացրել է իր նոր` «Թուրքմենստանը` չեզոքության հայրենիք» գիրքը: Այս մասին գրում է DW-ն։
Նշվում է, որ լրագրողները հաշվարկել են՝ սա պետության ղեկավարի 55-րդ մենագրությունն է: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել խորհրդարանի անդամների ներկայությամբ:
Արարողությանը, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, մասնակցել են կառավարության անդամներ, «այլ պաշտոնատար անձինք», ստեղծագործական թիմեր և ուսանողներ:
Թուրքմենստանում այս տպագիր աշխատանքն արդեն անվանվել է «մոնումենտալ»: