Հայ պատանուն սպանած Գուլիևն ու Ասկերովը վերադարձել են Բաքու
2014 թվականին Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին սպանած դիվերսանտները՝ Շահբազ Գուլիևն ու Դիլգամ Ասկերովը վերադարձվել են Բաքու։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով ոճրագործների լուսանկարը ինքնաթիռի ֆոնին։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։
Նշենք նաև, որ հայկական տեղեկատվականներում արդեն քանի օր շրջում էր լուրը, որ ոճրագործներին հանձելու են Ադրբեջանին, իսկ որ արդեն հանձնել են՝ չկար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Արցախը բազմիցս հայտարարել է, որ չի վարում բանակացություններ՝ Ասկերովին և Գուլիևին փոխանակելու շուրջ
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին