2020թ. դեկտեմբերից մինչև հունվար ժամանակահատվածում Երևանում գրանցվել է 428 վրաերթի դեպք, կա 32 զոհ, 426 վիրավոր
Երևանում հետիոտների վրաերթերի հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երևանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել:
2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր: Դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:
Անցած տարվա ընթացքում քաղաքապետարանի ծրագրով 100 հետիոտնային անցում կահավորվել է գիշերային լուսավորությամբ, ինչը նվազեցնում է ողբերգական վթարների ռիսկը: Բացի դրանից, 18 անցում («զեբր») անցել են «հետիոտնի կանչ»-ի ռեժիմի:
Այդուհանդերձ, պետք է փաստել նաև, որ վիճակագրության դրական փոփոխության հարցում զգալի ազդեցություն է թողել կորոնավիրուսի համավարկը՝ իր ածանցյալ ազդեցությամբ (մարդկային հոսքերի պասիվացում, և այլն)»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան