2021թ. համար Երևանի քաղաքապետը նախատեսել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ. Խաժակյան
«Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա նշել է, որ նիստին ֆիզիկապես ներկա է եղել ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ինքն է եղել:
«Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են:
Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:
Իդեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ»,- տեղեկացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան