«Իմ Ձայնը» նախագիծ. Ողբերգության երկու կասկածելի դրվագ
«Իմ Ձայնը» նախագիծը հրապարակած հոդվածում անդրադարձել է պատերազմում կրած պարտությանն ու հնարավոր պատճառներին.
«Դավաճանության ծրագիրը լեգոյի պես հատիկ-հատիկ հավաքվում է։ Այն դեռ ամբողջական չէ, շատ դրվագներ ու շատ կարևոր դետալներ դեռևս հանրությանը հասանելի չեն։
Ի վերջո, ինչ է կատարվել, ովքեր են եղել ներգրավված այդ պրոցեսում, իրականում եղել է դա ապաշնորհ կառավարման, թե դավադրության ծրագիր, արդյոք, բոլոր մասնակիցներն են հասկացել, թե ինչ են անում և ում շահերն են իրենք սպասարկում. Այս հարցերի պատասխանը անպայման տրվելու է և դա պետք է անի պատերազմի քննության հանձնաժողովը։
Ուշադրություն ենք հրավիրում երկու կարևոր դետալի վրա, որոնք կարող են լինել, թե պատահականություն, թե մեծ դավադիր ծրագրի կարևոր դրվագներ։
Փաստ առաջին. Պարտության նախարարը
Հիմա քչերն են հիշում. Պաշտպանության Նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը ներկայացվեց 2018-ի հեղափոխության օրերին, երբ դեռ նախկին իշխանությունը կար, երբ դեռ Վիգեն Սարգսյանը ՊՆ էր։ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը ներկայացրել է հեղափոխության 2-րդ դեմքը՝ Արարատ Միրզոյանը, ժանրի բոլոր կանոններով՝ հուզական և անկեղծ, և իհարկե՝ «հանպատրաստից», որպեսզի փողոցի հարյուր հազարները միանգամից ողջունեն։
Պատահակա՞ն էր սա, թե ոմանք տեղյակ էին՝ ինչ նպատակով են գալիս իշխանության և ով ինչ դերակատարում պետք է ունենա պատերազմի և պարտության մեջ։ Ո՞րն էր պատճառը՝ դեռևս անհայտ ելքով ցույցերի ընթացքում կատարել ապագա ՊՆ-ի շնորհանդեսը։ Ի դեպ, Դ. Տոնոյանն էլ խախտելով աշխատանքային և մարդկային էթիկայի բոլոր կանոնները այդ օրերին չպատասխանեց և չընդվզեց՝ ինքը լինելով գործող կառավարության անդամ, և ինչ-որ ցուցարարների կողմից ներկայացվում է որպես հաջորդ ՊՆ, այն պահին երբ կա գործող նախարար։
Փաստ երկրորդ. Կասկածելի դիտորդները
ՀՀ կառավարությունը հայաստանյան երկու հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հատկացրեց 33 միլիոն 680 հազար դրամ: Այն տրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» /Դանիել Իոնիսյան/ և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին:
Այս գաղափարն անձամբ է պաշտպանում վարչապետ Փաշինյանը։ Այդ օրերին Հայաստանում մի շարք գործիչներ զգուշացնում էին, որ դա կոպիտ սխալ է, անթույլատրելի է Արցախի դռները բացել կազմակերպությունների առաջ, որոնք սպասարկում են անհայտ շահեր, անհայտ պետությունների և անհայտ ուժերի շահեր։
Այդ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը ասում էր. «Շուրջ 40 տեղամասում դիտորդներ ունենալու ենք մենք, 40 տեղամասում, կարծում եմ՝ գործընկեր կազմակերպությունը: Պլյուս մենք ունենալու ենք շրջիկ խմբեր տարբեր շրջաններում, որոնք պարբերաբար կլինեն տեղամասերում»:
Հիմա պատկերացրեք ծավալը՝ անձամբ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից գումարներ է հատկացվել նման մեծ ծավալի դիտորդներ Արցախ ուղարկելու համար. Ստացվում է մոտ 80 տեղամասում և դրան գումարած շրջիկ խմբեր։ Ակնհայտ է, որ Արցախի ԱԱԾ-ն չէր կարող այդ ծավալի հանդեպ իրականացնել պատշաճ վերահսկողություն։ Փոքր Արցախում դա հսկայական թիվ է։
Արդյո՞ք այդ դիտորդական խմբերը իրականացրել են միայն դիտորդական առաքելություն, որտե՞ղ են եղել, ի՞նչ են ձայնագրել, ի՞նչ են տեսագրել, ի՞նչ զորամասերի մոտ են եղել, զորքի տեղաշարժերը և քվեարկողների թիվը նկարել են, թե՞՝ ոչ։ Քվեարկող սպաների տվյալները վերցրե՞լ են, թե ոչ։ Ի՞նչ այլ կարևոր տեղեկություններ են հավաքել դիտորդները և նրանց շրջիկ խմբերը։ Գուցե նրանցից շատերը տեղյակ էլ չեն եղել, թե իրենցից ինչ են ակնկալում և իսկապես կարծել են, թե դիտորդական առաքելություն են անում։
Այս հարցերի պատասխանը առաջիկայում պետք է տրվեն»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ Ձայնը»-ի նամակը «Իմ քայլը»-ին
- «Իմ ձայնը». Կասկածները պետք է փարատվեն
- «Իմ ձայնը». Ամուլսար․ պետական կառավարման ձախողում
- «Իմ Ձայնը». Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը ի ցույց դրեց դատական բարեփոխումների մասին իշխանությունների ոչ լիարժեք պատկերացումները
- «Իմ Ձայնը». Աջակցենք մենաշնորհին, խթանենք կոռուպցիան. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան