Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գրել է.
«Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։
Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։
ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։
Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը։
Այսօր՝ ժամը 17։00-ին բոլորիդ հրավիրում ենք Արժանապատվության երթին, որը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին»։
Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Monday, 14 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պատերազմը սկսելու պատճառների, ընթացքի ու դրա հետևանքների վերաբերյալ պետք է քննություն իրականացվի
- Իշխանության կասկածելի անտարբերությունը թույլ չի տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ. Վազգեն Մանուկյան
- Արժանապատվության երթը՝ վաղը 17:00-ին Վահագն Դավթյան այգու մոտից
- Նիկո՛լ, դու քո յուրաքանչյուր րոպեն անցկացնելու ես վախով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան