Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 825 փախստական
Ավելի քան 820 փախստականներ վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղ, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 825 մարդ է տեղափոխվել: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ», - ասված է նախօրեի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Ավելացվում է, որ ռազմական անձնակազմը ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան