Մարինե Սուքիասյան. Մեր «Աննակախության» տարեդարձը
Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է նախագծի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պետական տոնացույցերը ազգերի հաղթական և ողբերգական էջերի ու արժեքային ընկալման իրադարձությունների ամրագրումն են։
Մեր պետության կյանքում ահռելի փոփոխություններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տոնացույցում։
Մենք արդեն չունենք մայիսի 9-ը. նրա շքեղությունը, նրա վեհությունը այլևս չի լինելու։
Մենք ձեռք բերեցինք նոյեմբերի 9-ը՝կապիտուլյացիայի օր։
Այս փոփոխությունները զուտ օրացուցային չեն։ Դրանք խորը և երկարաժամկետ ազդեցություն են թողնելու մեր ազգային հոգեբանության, մեր ինքնաընկալման վրա։
Բայց ամբողջ ողբերգականությամբ հանդերձ սրանք ամենակարևոր ու ամենաողբերգական օրերը չեն։
Պատմական հեռանկարի և ազգային ամոթի տեսակետից ամենաողբերգական իրադարձությունը լինելու է «Աննակախության» օրը։
2.5 տարի 21-րդ դարում պետական ինստիտուտներով կառավարումը Հայաստանում փոխարինվեց ընտանեկան կառավարմամբ։ Ընտանեկան մի զույգ որոշում էր մի ողջ պետության բոլոր կարևոր հարցերը։ Ընտանեկան զույգի լայվերը դարձել էին պետական կարևորագույն հարցերի քննարկման միակ հարթակը։ Վերջում այդ զույգը պետությանը բերեց պատերազմի ու պարտության։
Ժողովուրդը ողջունեց, մտավորականությունը լռեց, քաղաքացիական հասարակությունը ծախվեց, գեներալիտետը ենթարկվեց։
Շատ երկար տասնամյակներ մեր օրացույցում այդ տոնը անպայման պետք է նշվի. մեր Աննակախության օրը՝ որպես ազգային ամոթի օր։ Որպես սերունդներին դաս, որպես ներկա սերնդի ամոթի խարան»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան. Մենք ապրում ենք մեր պետության ամենառիսկային օրերը
- Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից. Մարինե Սուքիասյան
- Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան