Այսօր Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ. Իշխան Սաղաթելյան
«Նրանք, ովքեր ասում են՝ Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավում են մեր ժողովրդի արժաապատվությունը: Մեր ժողովուրդը չի կարող երկիրը ծախած մարդուն ընդունի ու հանդուրժի»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, երբ որ ասում են ժողովուրդն ընդունում է, նշանակում է՝ վիրավորում են ժողովրդին:
«Նրա կողքը մնացել է շիշ բռնողը, Քոչարյան Անդոնը, մի քանի հոգի»,- նշեց Սաղաթելյանը:
Այնուհետև նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Փաշինյանի ասածները, քանի որ նրան համարում է ֆեյքերի պարագլուխ:
«Այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ով երկուսուկես տարի խաբել է ժողովրդին: Ստերի թագավորն է, այսօր էլ փորձում է խաբել ժողովրդին»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Նրա խոսքով, եթե նա չհեռանա, պաշտոնը կհեռացնեն նրանից՝ իրենց անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաների միջոցով:
«Այդ ճանապարհին ենք: Այսօր Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ: Շարունակելու են չկատարել ու Նիկոլը մնալու է այնտեղ նստած ֆեյքերի հետ: Այդ օրերը հեռու չեն:
Մենք անընդհատ ստանում ենք կոչեր, որ պետք է դիմել գործողությունների, հիմա մենք ունենք գործողությունների շարք, և այս երթն էլ այդ գործողությունների մեջ է։ Մենք նրա սադրանքներին չենք տրվելու»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է եռօրյա սուգ հայտարարելուն և դեպի Եռաբլուր երթ իրականացնելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նիկոլն այնքան սրիկա է, որ իմանալով մեր հանրահավաքի օրը, հենց այդ օրը սուգ հայտարարեց։ 45 օր ինչո՞ւ սուգ չէր հայտարարում։ Նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Ի. Սաղաթելյանն ասաց, որ իշխող խմբակցության պատգամավորները գերի են ընկել Նիկոլը ձեռքը, յուրաքանչյուր հարմար առիթի պետք է ազատվեն այդ գերությունից, նրանց այդ առիթն ու հնարավորությունը կտան:
Հասնելով ՀՔԾ դիմաց են՝ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց աշխատակիցներին այլևս չենթարկվել «այդ խեղկատակի ապօրինի հրահանգներին և գործել միայն օրենքի շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան