Բայդենը քննարկում է Սամանտա Փաուերի թեկնածությունը՝ USAID-ի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը քննարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերի թեկնածությունը։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Axios պորտալին։
Նման նշանակումը, եթե դա տեղի ունենա, վկայում է Բայդենի վարչակազմի մտադրության մասին՝ ակտիվացնել արտերկրում օգնություն տրամադրելու ամերիկյան ջանքերը և այդ օգնությունը որպես «փափուկ ուժի» գործիք օգտագործել՝ ԱՄՆ շահերից ելնելով:
50-ամյա Սամանթա Փաուերը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն էր 2013-2017 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին