Սերգեյ Ղարիբյան. Ազատված եմ ոստիկանությունում ծառայությունից
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ստորագրել է կապիտան Սերգեյ Ղարիբյանի դիմումը։
«ՀՀ ոստիկանության պետ Վ.Ղազարյանի հրամանով ես ազատված եմ ոստիկանությունում ծառայությունից»,-գրել է Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ նա դիմել էր ծառայակից իր ընկերներին.
«Քաջատեղյակ ենք՝ ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ՛, առավելևս նման իրավիճակում ոչ մի ապօրինի հրաման չի կարող կատարվել մեր կողմից՝ մեզ հակադրելով մեր իսկ ժողովրդին։ Սա է մեր երդման էությունը, ոգին և բովանդակությունը, որից ամեն շեղում ոչ միայն ապտակ է մեր սպայական արժանապատվությանն, այլև անարգանք է՝ ուղղված մեր մարդկային բարոյականությանը, քամահրանք՝ հանուն ազատության կռվում ընկած մեր բյուրավոր հերոս Տղերքի հիշատակին։
Հորդո՜րս, խնդրա՜նքս, Տղե՜րք, պատվար լինենք անկախությանն, հատկապես այսօր երաշխավորենք մեր երեխաների ապահով ու անվտանգ գալիքը, չզոհենք նրանց ժպիտները՝ հանուն անձնային շահերի ու չկորցնենք մեր երկիրը պատեհապաշտ արկածախնդրությունների պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կապիտանը՝ գործընկերներին. Միշտ հիշեք, Հայաստանում հայեր են ապրում
- Ոստիկանության քրեական վարչության աշխատակից. Դուրս գա՞մ բացահայտ իրականության դեմ
- Պահեստոզորի մայորը՝ ոստիկաններին. Տղե՜րք ազգը Ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը դուք եք
- Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանապետին. Բարի եղեք, Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք
- Ոստիկանության պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Գնացեք արժանապատիվ և բացճակատ
- Անարդարությանը ծառայել չեմ կարող․ ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին