Քաղաքական 16:09 14/12/2020 Հայաստան

Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան

«Մեր՝ պատերազմի հետևանքների վերացումն ու ոտքի կանգնելը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա: Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից: Բայց այդ հոգեվարքը, ամեն մի կորած օրը մեզ վրա շատ ծանր է նստում»,- մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ պարտված ղեկավարի հեռանալուց հետո հսկայական բանակցային պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու համար, որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք  կուզենք:

«Պայմանագիրը հնարավորություն տվեց, որ այստեղ մտնեն ռուս խաղաղապահ զորք: Հիմա իրենք են մեր անվտանգության երաշխիքը: Եթե մինչ այդ մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն էր ու մեր դաշանակիցների հետ համաձայնագրերը, հիմա հիմնական մեր անվտանգության երաշխավորը դարձան ռուսական խաղաղապահ զորքերը: Այս դեպքում չեմ հասկանում, երբ Երևանում, Արցախում ցույցեր են լինում, որ ռուսական բազան այստեղից հանել ու ռուսները գնան:

Պատկերացնում եմ, որ հասարակության մեջ կարող են լինել տարբեր պատմական վեճեր, հիշեն նմանություններ, մտածեն՝ ինչ հարաբերություններ պետք է ունենանք ԱՄՆ, ՌԴ, Թուրքիայի հետ, բայց եթե մեկը դուրս է գալիս փողոց ու պայքարում ռուսական բազաների դեմ, դա հակառուսական տրամադրություն չէ, փող է, որը տրվում է  իրենց արտաքին ուժերի կողմից, որպեսզի ինքը պայքարի Ռուսաստանի ազդեցությունն այստեղ նվազեցնելու համար: Իսկ ո՞ւմ է  դա ամենաշատը պետք: Թուրքիային:  Ուրեմն ես իրավունք ունեմ ենթադրելու, որ դրանք Թուրքիայի ագենտներն են ու կատարում են նրանց առաջադրանքը»,- ասաց Վ. Մանուկյանը:

Նրա խոսքով, ժամանակի ընթացքում պետք է լրջորեն քննարկեն, թե ինչ հարաբերություններ պետք է ունենալ Թուրքիայի, Իրանի, մյուս երկրների հետ, բայց կան մարդիկ, որոնք դեռ պատերազմը չավարտված, հայտարարում են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մասին:

«Մանկապարտեզից սկսած բոլորը  գիտեն, որ կռվի ժամանակ եթե գնում ես, ասում ես՝ իրար հետ հաշտվենք, դա կլինի մեր երկրորդ կապիտուլյացիան:

Ես գտնում եմ, որ մենք պետք է տարբեր, բազմաթիվ հարաբերություններ ունենանք: Բայց այս պահին դա ասելը, նշանակում է՝  երկրորդ կապիտուլյացիան: Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի: Դա իրենց թելադրվում է, թե իրենց տգիտությունն է, ինձ չի հետաքրքրում»,- նշեց Վ.Մանուկյանը:

Նա նշեց, որ Փաշինյանի հեռանալուց հետո լինելու է բավականին ծանր մի ժամանակաշրջան, որը դրված է լինելու անցումային  կառավարության վրա: Դա պայմանագրերի  մեկնաբանությունն է, փախստականների, գերիների, անհետ կորածների հարցերը:

«Հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու: Մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ ուժեղ պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում մնալու ենք»,- հարցադրումներ արեց Մանուկյանը: Այնուհետև նա օրինակներ բերեց, կապիտուլյացիա ստորագրած պետություններն այսօր ինչպիսի ազդեցություն ունեն աշխարհում: Այսինքն, ըստ Վ. Մանուկյանի, ոտքի կանգնելու ու առաջ գնալու հնարավորություն կա:

Վ. Մանուկյանն ասաց, 2016 թվականից արդեն զգացվում էր, որ պետք է գնալ որոշակի մոդեռնիզացիայի, փոխել որոշ բաներ:

«Դա հասկանում էր և ժողովուրդը, և իշխանությունները: Ցավն այն է, որ այդ մոդեռնիզացիան, որը պետք է կատարվեր Սերժ Սարգսյանի ժամանակ, կատարվում էր շատ դանդաղ, վախվորած,  անտեսանելի էր բնակչության մեծ մասին: Ժողովուրդը դուրս եկավ  փողոց ու ասաց, որ ուզում է նոր փուլ մտնել:  Այդ նոր փուլը, որ իրենք ասացին, կործանարար եղավ Հայաստանի համար:

Ժողովրդավարության  փոխարեն ստացանք ոստիկանական պետություն, դատական համակարգը Սահմանադրական դատարանով փլուզվեց:

Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, որի մեջ կտեղավորվեն հներ, նորեր, նրանք, ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել: նոր իշխանությունում պետք է տեղ ունենան պրոֆեսիոնալները և կապ չունի, թե նրանք որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Նա հիշեց, երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, երեք սյան վրա էր հենված՝  ազգային, ազատության գաղափար, ինտեգրվել համաշխարհային համակարգի մեջ առանց  ինքնությունը կորցնելու:

«Այս աշխատանքները կկատարեն նոր կառավարությունները, որոնք կգան անցումային շրջանից հետո: Մտավորականությանը կոչ եմ անում հիմիկվանից սկսել բանավեճ արտաքին քաղաքականության մասին, ինչպիսին պետք է լինի պետությունը:

Մենք հիմա խոսում ենք դժվարություների մասին: Ունենք ոտքի կանգնելու, տարածաշրջանում ավելի ազդեցիկ լինելու բոլոր հնարավորությունները, դրա համար պետք է կամք, ցանկություն, երազանք և աշխատանք»,- ասաց Վազգեն Մանուկյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}