Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
«Մինչև հիմա լրիվ չեմ հասկանում՝ ինչ է եղել, որովհետև սրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել»,- մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, խայտառակ ու ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում իր մոտ նաև այն պատճառով, որ գիտի՝ դա կարելի էր կանխել, նման բան կարող էր չլինել:
«Դեռ 2.5 տարի, որ նախապատրաստվում էր այս ամեն ինչը, մի կողմ թողնենք: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե ավելի ուշ: Բանակացությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմ:
2.5 տարի եթե մենք մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա»,- նշեց Վ. Մանուկյանը:
Վարչապետի թեկնածուն ասաց, որ այս ստորագրված խայտառակ համաձայնագիրն անընդունելի է, բայց չեն կարող այն մերժել, այսինք՝ չեն կարող խախտել, չեն կարող ասել, որ չեն ընդունում, քանի որ դրա հետևանքների դեմ պայքարելու իրենց ուժերն արդեն սպառված են: Վ. Մանուկյանն ընդգծեց, որ համաձայնագրում միակ դրականն այն է, որ կանգնեցվել է երիտասարդների կորուստը:
«Մեկ-մեկ հարց եմ տալիս՝ այդ համաձայանագիրը համապատասխանո՞ւմ էր այն ռազմական վիճակին, որ կար: Կարծում եմ՝ ոչ: Չեմ հասկանում, եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Ադրբեջանի և Արցախի միջև, ինչո՞ւ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի, Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի, եթե պաշտոնապես հայտարարված է, որ պատերազմն Արցախի ու Ադրբեջանի մեջ է»,- նշեց Վ. Մանուկյանը:
Նա ասաց, որ այդ օրերին ոչ միայն հայկական կողմն էր սպառվում, նաև Ադրբեջանը, իրենք էլ ցանկանում էին կանգնեցել գործողությունները, չէր կարող երկար շարունակել:
«Այդ պահը հասկանալով, եթե մենք նորմալ ղեկավար ունենայինք, մեծ քաղաքական առևտուր կարող էր անել, բանակցությունների միջով կարող էր այդ փաստաթուղթը ուրիշ դարձնել: Այնքան անգրագետ փաստաթուղթ է, որ 5 թե 10 օր էր տրված նույնիսկ Քելբաջարից դուրս գալու համար: Բոլորը հասկանում են, որ շրջանից զորք հանելը կարող է ամիսներ տևել: Ինչ արած, հիմա այդ համաձայնագրի հետևը կանգնած է ուժ: մեր ուժը չի երևում: Բաց տեղեր ունի այդ համաձայանագիրն իր մեջ:
Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ, տասնյակ էջեր, որտեղ գրվում է, որն ինչպես պետք անել: Ոչ մի բան չկա: Նշանակում է, որ բանակցությունների միջոցով այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին: Բայց ո՞վ է այդ բանացությունները վարելու: Այն մա՞րդը, որը մեր երկիրը տարավ պարտության: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, ճիշտ է՝ մարտնչող:
Չեք տեսնում ի՞նչ է կատարվում Հայաստանում: Սահմանների վրա հարձակվում են, Արցախում, որևէ գործողություն, որևէ որոշում չի ընդունվում:
Բնական է, որ ցանկացած պարտված ղեկավար պարտությունի հետո հեռանում է»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության կասկածելի անտարբերությունը թույլ չի տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ. Վազգեն Մանուկյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
- Սենոր Հասրաթյան. Շատ ափսոս, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ
- Վազգեն Մանուկյան. Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը
- Կորցրեցինք մեր անվտանգության երաշխիքները. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ
- Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին