Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 498 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 191 063 դեպք, այստեղից ապաքինվել է 161 681 պացիենտ, մահացել է 1 839 մարդ:
Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 986 քաղաքացի, 6 912 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 2 886 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 720 նոր դեպք, ապաքինվել էր 3 942 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան