Դեկտեմբերի 15-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
ԱԻՆ փոխանցմամբ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի և 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։