Քաղաքական 17:09 14/12/2020 Հայաստան

«Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»

«Ամեն ժամը, ամեն օրը Նիկոլի մնալը փորձանք է այս ժողովրդի գլխին: Խոսք ասեք հարգելի գիտականներ, մտավորականներ»,- մտավորականների ու մշակույթի գործիչների և  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանն ասաց դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Նա նշեց, որ նիկոլիզմը  սոսկ քաղաքական շարժում չէ, հիվանդության պալար է, որ պետք է հեռացվի, եթե անգամ հարկ կա նույնիսկ վիրահատության միջոցով:

Դրամատուրգի խոսքով, արդեն շատ են հապաղում: Սամվել Խալաթյանի խոսքով, պետք է ձայն տրվի գիտնականներին:

«Շրջաններում քնած  վիճակ է: Միայն վերջերս, ի պատիվ ՀՅԴ-ի, փոքր մի բան եղավ Վանաձորում: Կարծում եմ՝ շարժումը պետք է ուշադիր լինի ու տեղերում աշխուժություն մտցնի:  Մարդիկ ցավի, սգի մեջ են, շուտով սոցիալական վիճակն ավելի կսրվի»,- ասաց Ս. Խալաթյանը:

Հանդիպմանը ներկա մշակույթի ոլորտի աշխատող, այժմ գործազրուկ Մարտին Ուրիխանյանն ասաց, որ մինչ այստեղ նի-նի-ներ ենք անում,  Ծաղկաձորում մտավորականների, ՊՈԱԿ-ների տնօրեններին հավաք են անում, 3 միլիոն գումար փոշիացնում են:

«Վերջին երեք տարում միայն Կինոկենտրոնում 1 միլիարդ 200 միլիոն գումար է փոշիացվել:

Ի՞նչ եմ ուզում ասել: Ես զինվոր եմ, 62 տարեկան մարդ եմ, եկել եմ այսօր ձեզ հրամանատար եմ ընտրել, ասեք՝ ինչ եմ անելու: Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում լսել: Կոնկրետ իմ քայլը ասեք»,- նշեց նա: 

Ռեժիսոր Աշոտ Գևորգյանն ասաց, որ այս ամեն ինչն իր համար կենսագրություն կորցնել է: Նրա խոսքով, Ղարաբաղը մեր պետականության, անկախության ողնաշարն էր, որ ջարդեցինք:

«Երկու օր առաջ գործի բերումով եկել եմ Զանգեզուրից: Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, հենց քաղաքապետն ասել է՝  գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա:

Պետական տեղեկատվությունը մի բան է ասում, թելեգրամ ալիքները մի բան են ասում, բայց որ վտանգը կա փաստ է, գլխավոր շտաբը, ՊՆ, ԱԱԾ-ն ոչ մի արձագանք:

Բոլորին էլ հայտնի է կորցրել ենք մեր սուվերենությունը: Ամբողջովին ռուսական խաղաղապահների հույսին ենք: Բայց նրանք հո՞ կանգնած չեն ողջ Զանգեզուրին սահմանին:

Ի՞նչ առաջարկ ունեք, անցնե՞ք ֆիդայական ջոկատներին»,- ասաց մտավորականը:

Նա համոզված եմ՝ իշխանափոխություն է լինելու, այս տականքը գնալու է, գալու է Վազգեն Մանուկյանը:

Ա. Գևորգյանը մեկ հարց էլ տվեց Վազգեն Մանուկյանին. «Ի՞նչ լուծում եք տալիս էս սորոսական ՀԿ-ներին: Արդյո՞ք Ռուսաստանի պես օրենք եք ընդունելու, էս մոլախոտը հանվի»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ Հայաստանն ունի բանակ, բայց հիմա այդ բանակը չի տեսնում, բայց կա, այդքան ջանք են թափել բանակ կառուցելու համար:

«Պետք է կարողանանք բանակն օգտագործել իր պարտականությունները կատարելու համար: Կոչ ենք անում բանակին, բայց իշխանությունը հակառակն է գնում»,- ասաց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է  սորոսականներին, նա նշեց, որ  եթե ազատության բառի տակ թույլ են տալիս արտաքին գրանտներով բազմաթիվ կառույցներ լինեն, որոնք աշխատում են արտաքին հետախուզությունների, ազդեցությունների տակ, երկիրը կործանվում է:

«Պետք է գտնել միջոց, որ այդպիսի գրանտեր չլինեն: Ամեն ինչ պետք է լինի օրենքով: Լուծելու բազմաթիվ հնարավորություններ կան:

Հարցն այն է՝  ինչո՞ւ գալ, նվաճել Հայաստանը տանկերով, եթե կարելի է 30, 50 100 միլիոն դոլար ծախսել ու  ժողովրդին խաբելով տանել այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ ուզում ես: Հիմա այդ երևույթը տեսանք»,- նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն:

Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանն ասաց, որ Նիկոլի ապագա մանիպուլյացիոն  խաղի համար այստեղ հսյակական ջուր նախապատրաստեցին՝  հայտարարելով, որ մենք նրա հետ սուգին քայլելու իրավունք չունենք:

«Մեծագույն սրիկայի հետ այդ սուգին գնալու իմաստը չեմ տեսնում, նույնն է, որ նրա հետ գնաս խաշ ուտելու: Սրիկայություն է դա: Բայց չե՞ք կարծում, որ հսյկական ժողովուրդ է հավաքվելու այդ:

Իմ կարծիքն այն է, որ նախ արդեն ուշացրել ենք, արդեն պետք է սուգ հայտարարվեր: Չենք արել, բայց հիմա, կարծում եմ, որ ապագա մանիպուլյացիան կանխելու համար լուրջ հայտարարություններ արվեն, որ ժողովուրդը հասկանա, որ մենք գիտենք, որ դա մանիպուլյացիա է, դա օգտագործվելու է մեր դեմ, բուն ժողովրդի դեմ»,- ասաց Դ.Հակոբյանը:

Վազգեն Մանուկյանն արձագանքելով՝ ասաց. «Ես ասացի ես, երկրորդ՝ այդ հարցը պետք է քննարկենք շարժման ղեկավարության հետ, որոշում կընդունվի: Ես ասում եմ՝ իմ անձնական ցանկությունը, այդ սուգի 99 տոկոս մեղավորի հետ միասին չեմ գնա այդ սուգին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}