Արթուր Վանեցյան. Պատերազմը սկսելու պատճառների, ընթացքի ու դրա հետևանքների վերաբերյալ պետք է քննություն իրականացվի
«Պատերազմում այդքան մարդ զոհվել է Նիկոլ Փաշինյանի՝ չգիտեմ, անունը դնենք դավաճանություն, դնենք անտեղյակություն, իր ուժերի վրա առավել շատ վստահ լինելու հետևանքով։ Փաստն այն է, որ 44 օր պատերազմելուց հետո մենք ունեցանք ահռելի մեծ տարածքների կորուստ, ահռելի մեծ քանակությամբ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, գրեթե ոչնչացած անվտանգային համակարգ, զինված ուժերի մեծ մասի կորուստ»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ արթուր Վանեցյանը «Ազատություն» ռկ-ի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում։
ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ իրավական գնահատական չի տալիս, քանի որ ինքնը մշտապես առաջնորվում է փաստերի։ Պնդում է՝ պատերազմը սկսելու պատճառների, ընթացքի ու դրա հետևանքների վերաբերյալ պետք է քննություն իրականացվի։
«Այդ քննությունը կտա շատ հարցերի պատասխաններ»,-նշեց Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ Փաշինյանը մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում ու հիմա էլ ամեն ինչ անում է իր իշխանությունը պահելու համար։
«Հիմա մարդիկ հարց են տալիս՝ Նիկոլ Փաշինյա՞ն էր մեղավոր, որ պատերազմ սկսեց։ Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը, նա պետք է քաջ գիտակցեր, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկը արցախյան հակամարտության հարցն է։ Այդ հարցի լուծումը պետք է տրվեր։ Ընթացքում ես անձամբ շատ անգամներ նրան ասել եմ՝ «եթե չկան բանակցություններ, եթե չկա կոնկրետ աշխատանք արցախյան հակամարտության հարցի վերաբերյալ, դրա այլընտրանքը լինելու է պատերազմը, և մենք պատրաստ չենք այսօր պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի հետ», որովհետև մենք տեղեկություններ էինք ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր սկսվող պատերազմի մեջ։ Դա ոչ միայն իրեն եմ բազմիցս ասել, այլև Ազգային անվտանգության խորհրդի նիստերին եմ դրա մասին ասել։ Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը. ներքին լսարանի համար, նա խոսում էր տարբեր բաներ՝ պոպուլիստական հայտարարություններ էր անում, ամենակարևոր հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «ես բանակցությունները սկսում եմ իմ կետից՝ զրոյական կետից», «Ես որևէ զիջման չեմ գնալու» և այդպես շարունակ», - մանրամասնեց Վանեցյանը։
Նա Փաշինյանին մեղադրում է նաև պատերազմը ժամանակին չկանգնեցնելու համար։
«Ունեցանք պատերազմ և չկարողացանք այս պատերազմում հաղթել։ Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «ես ո՞նց կարող էի առանց մարտերի, առանց կռվելու հանձնել մեր հողերը, ինձ կմեղադրեին դավաճանության մեջ»։ Շատ պարզ լուծում կար, երբ որ հասկացավ, որ սկսել է պատերազմ և ինքը չի կարողանալու հաղթել և չի ուզում առանց մարտերի հանձնի հողերը, նա պետք է քաջություն գտներ իր մեջ, ի սկզբանե հայտարարեր իր հրաժարականի մասին, լիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային մեր գործընկերներին կանգնեցնել այս պատերազմը։ Նա չարեց», - ասաց Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը չի ընդունել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մենք անդրդվելի ենք, սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության
- Մենք պետք է ամբողջ կյանքներս թուրքի առաջ կզած ման գա՞նք, մի հատ խելքի եկեք. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան