Ոտքի կանգնեք, դարձեք կարգին պետություն, տնտեսություն զարգացրեք , բոլոր հարցերն էլ կլուծվեն․ Վ․ Մանուկյան
Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա։ Այս մասին արժանապատվության երթի ընթացքում ասաց ընդդիմադիր կուսակցությունների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ինքը շատ բան չի տեսնում, ինքն այնքան բան չտեսավ, որ երկիրը կործանեց»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը ՝ անդրադառնալով դիտարկմանը,թե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ․
«Նա երբեք էլ ցանկություն չի ունենա իշխանությունից հրաժարվելու։ Դա իր ցանկությունով չէ, ժողովրդի ցանկությունով է։ Մենք հիմա ձևավորում ենք ժողովրդի ցանկությունը»։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, ապա Մանուկյանը միայն նշեց․ «Ոտքի կանգնեք, դարձեք կարգին պետություն, տնտեսություն զարգացրեք , բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Գերմանիան ծնկի իջած էր և առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո,հիմա Եվրոպայի ամենազհոր պետութուններից է։ Այսինքն ՝ ելք կա»։
Ըստ նրա՝ այսօր հարց է դրված ՝ հանել Նիկոլ Փաշինյանին, ստեղծել ժամանակավոր կառավարություն, փորձել երկիրը մի քիչ էս վիճակից հանել և ընտրություններ կազմակերպել։ Հարցին, թե արդյո՞ք ընդհանուր օրակարգ հնարավոր է ձևավորվի «Լուսավոր Հայաստանի» և իր միջև, Մանուկյանը պատասխանեց․«Միգուցե, մի հանդիպումով ոչ մի հարց չի լուծվում»։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Ինքը ռազմագերուն ռազմագերու հետ չի փոխանակում, ինքը պատերազմական հանցագործին է փոխանակում․ Ա․ Հովհաննիսյան
- Մենք պետք է բռունցվենք, քանի որ թուրքը ձգտում է Հայաստանը պատառ-պատառ անել․ Ա․ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան