Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը երեք հարց և երեք դիտարկում ներկայացրեց։
«Առաջին հարցը վերաբերում է սահմանազատման խնդրին։ Ես տեղյակ եմ, որ Սովետական միության և Թուրքիայի միջև հայ-թուրքական սահմանի դեմարկացիան տևել է երեք տարի։ Ձեր վարչապետության ժամանակ երբևէ եղե՞լ է Թուրքիայի հետ դեմարկացիայի փորձ, և արդյո՞ք մենք ունենք Թուրքիայի հետ այդ առումով շփման փորձառություն։ Քանի որ հիմա GPS-ով հինգ րոպեում փորձում են սահմանազատում անել»,- նշեց Ռ. Մելքոնյանը։
Երկրորդ հարցով նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող է լինել մի օր, երբ հայ ժողովուրդը կհամաձայնի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից՝ Թուրքիայի հետ սահմանների բացման նպատակով։
«Եվ երրոդ հարցն այն է, թե արդյո՞ք ազգային կրթությունը գերակայություն դարձնելու մոդելը Ձեզ համար ընդունելի է»,- հարցրեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը։
Պատասխանելով՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեմարկացիայի գործընթացը շատ բարդ է, բայց և աշխարհում երբեք GPS-ով սահմանազատում չեն անում։
«Դա բարդ իրավաբանական պրոցես է, երկկողմանի հանձնաժողով է ստեղծվում, որոշվում են կոորդինատները, հետո գրվում է, թե այդ կոորդինանտներով ինչպես պետք է սահմանն անցնի, որից հետո դելեմիտացիա է լինում, դա էլ է արվում, նոր հաստատվում են սահմանները։ Հիմա եթե մենք սկսենք, ապա կորուստ ենք ունենալու։ Մենք հազարավոր հեկտարներ կորցնելու ենք, եթե այդ ճանապարհով գնանք։ Հիմա այդ ժամանակը չէ, դա պետք է կազմակերպել իրավաբանական ճանապարհով։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Սովետական միությունում ավելի երկրոդական էր, քան դրսի սահմանները։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին, ապա իմ վարչապետության ժամանակ այդպիսի հարց չի քննարկվել, այն ժամանակ մենք Թուրքիայի հետ ունեինք աշխատող երկաթգիծ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Վազգեն Մանուկյանը նշեց, որ պետության համար երկու բան է կարևոր՝ բանակ և կրթություն։ Եվ, նրա պնդմամաբ, կրթության ոլորտում մի մեծ բաղադրիչ պետք է լինի՝ ազգային կրթության, ազգային պատմության հատվածը։
«Մենք Խորհրդային միությունում ունեինք մի համակարգ, որտեղ մարդուն տալիս էին ամբողջական գիտելիք, որ նրա աշխարհայացքը զարգացած լիներ։ Օրինակ, 1988 թվականին մարդկանց հետ ոչ ոք չէր կարող Նիկոլ Փաշինյանի պես մանիպուլյացիաներով շփվել, քանի որ մարդիկ աշխարհայացք ունեին։ Կա նաև արևմտյան կրթություն, որտեղ մարդկանց պատրաստում են իրենց մասնագիտությամբ լավ աշխատելու համար։ Բայց իրենք այդպես կրթում են միայն երեխաների մի մասին։ Իսկ էլիտար ընտանիքների երեխաները այլ դպրոցներում են սովորում...։ Ուրմեն պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն»,- եզրափակեց խոսքը Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Խնդրում եմ Վանեցյանին հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, երկրի հերն անիծել է էդ տղան. Շուշան Պետրոսյան
- Այս իշխանությունների ուղեղները թլպատվել են դոլարով, նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու. ԵՊՀ դոցենտ
- Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան