Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն
Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ դեկտեմբերի 12-ին Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, հումանիտար օգնությունը կազմակերպվել է Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։
Ինքնաթիռը Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը:
Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով...
Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Sunday, December 13, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան