ԵՄ չորս երկիր չի մասնակցի Եվրոպա-Իրան գործարար համաժողովին լրագրողի մահապատժի պատճառով
Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի դեսպանները չեն մասնակցի դեկտեմբերի 14-ին նախատեսված Եվրոպա-Իրան գործարար համաժողովին՝ «Amad News» տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատժի պատճառով: Վերջինս մահապատժի էր դատապարտվել արտաքին հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կիրակի օրը Twitter-ում տարածված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Լրագրող Ռուհոլլա Զամի բարբարոսական և անընդունելի մահապատժի պատճառով Ֆրանսիան Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի հետ միասին, չեղյալ է հայտարարում իր դեսպանի մասնակցությունը Եվրոպա-Իրան գործարար համաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 14-ին»,- ասված է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը կախաղան բարձրացրեց «Amad News» լրատվական պորտալի ղեկավարին: Մի քանի երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտեցին այս արարքը: Ֆրանսիական կողմը մահապատիժն անվանեց լուրջ հարձակում խոսքի ազատության և մամուլի ազատության դեմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան