Ո՞վ է համարձակվել ներում շնորհել հայ երեխային սպանած դիվերսանտներին․ քաղաքագետ
Երկու դիվերսանտները, որոնք վեց տարի առաջ Քարվաճառում հայ երեխա են սպանել, զինվորական են սպանել ,կրակել են խաղաղ բնակչության վրա և դատապարտվել են Արցախի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման, այսօր հանձնվել են Ադրբեջանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթի ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Նրանք որևէ կապ չունեն ռազմագերու հետ։ Նրանք հանցագործներ էին,որոնք ունեին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ հացագործներին է հանձնել և դեռ պետք է պարզել ինչ փաստաթղթի հիման վրա։ Ո՞վ է համարձակվել ներում շնորհել հայ երեխային սպանած դիվերսանտներին։ Նրանք դատապարտված էին և եթե ներում չի շնորհվել, ապա իրավունք չունեին հանձնելու»,-ասաց քաղաքագետն ու հավելեց․
«Այսօր հայտնվել ենք այն իրավիճակում, որ ՀՀ արժանապատվության սահմանները,քարտեզի սահմանները որոշում է Ալիևը՝ Էրդողանի հետ միասին»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին․ փաստաբան
- Ինքը ռազմագերուն ռազմագերու հետ չի փոխանակում, ինքը պատերազմական հանցագործին է փոխանակում․ Ա․ Հովհաննիսյան
- Ոնց էր կարելի վերջին խաղաքարտը՝ երկու ադրբեջանցի դիվերսանտներին, հանձնել․ Ա․ Էլիբեգովա
- Հայ պատանուն սպանած Գուլիևն ու Ասկերովը վերադարձել են Բաքու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան