Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Արցախը միայն նախերգանքն էր...
Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:
Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից: Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:
Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ կենսական: Բոլորի համար: Ինչու՞: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:
Իրանի համար Սյունիքը կարևոր է քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան և Սև Ծով դուրս գալու համար, առանց Թուրքիային և թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:
Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ, այլևս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հիմա ստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլևս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»:
Արցախը միայն նախերգանքն էր... Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ...
Posted by Suren Sargsyan on Sunday, 13 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Mediaport. Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել
- Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Սյունիքի Արավուս գյուղում
- Սյունիքի Տեղ համայնքը հողերը կորցնելուց հետո ծանր իրավիճակում է
- Վազգեն Մանուկյան. Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին