Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
20․15
Արաբկիր վարչական շրջանից մեկնարկած քաղաքացիական երթն ավարտվեց Ս․ Աննա եկեղեցու բակում։ Վաղը ժամը՝ 17․00-ին ևս նախատեսված է արժանապատվության երթ։ Այն կմեկնարկի Սասունցի Դավիթի արձանի մոտից։
20․05
«Մեր պայքարն իսկապես հայրենիքի համար է ՝ Հայաստանի և Արցախի»,-խարույկի շուրջ ասաց Վազգեն Մանուկյանը։
«Մի խոչընդոտ կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ։ Մի բանը հաստատ է ՝ Նիկոլը գնալու է, բացի իրենից, բոլորը դա գիտեն»,- ասաց նա։
19․57
Երթի մասնակիցներն այժմ Աբովյան փողոցի վրա գտնվող Ս․ Աննա եկեղեցու բակում են, որտեղ խարույկ է վառվում։
19․40
Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա։ Այս մասին արժանապատվության երթի ընթացքում ասաց ընդդիմադիր կուսակցությունների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
18․38
«Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլացրել նույն ժողովրդին։ Նա ասում է, որ չի հեռանալու, քանի դեռ չկա իր ժողովրդի պահանջը»,- արժանապատվության երթի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց․
«Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդն իր ֆեյքերն են, Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը պետական բյուջեով տարբեր պադվալներում նստած և ֆինանսավորվող ֆեյքերն են, ովքեր 2,7 տարի հասարակության իմունիտետը թուլացրեցին, ովքեր հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների»։
18․06
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ շարժմանը։
«Մենք արժանապատիվ ազգ ենք և երբեք չենք կզել ու չենք կզի թուրքի դեմ»,-ասաց նա։
18․00
«Իրավապահ համակարգը 2,5 տարի կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգը՝ ասֆալտին փռելով, պատերին ծեփելով և այլն։ Եվ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է փռվել թուրքի կողմից, նա շարունակում է այս մարդկանց ստիպել կատարել իր հրահանգները և պայքարել արժանապատիվ քաղքացիների դեմ»,- արժանապատվության երթի ընթացքում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով ՝ իրավական համակարգի աշխատակիցները պետք է ցույց տան, որ իրենք էլ հայրենիք ունեն և չկատարեն Փաշինյանի հրահանգները։
17։42
Դաշնակցական գործիչը կոչ արեց Արաբկիրից ընտրված ԱԺ պատգամավորներին՝ այդ թվում Հայկ Սարգսյանին (հայտնի որպես շիշ բռնող), Մարիա Կարապետյանին, Սուրեն Գրիգորյանին միանալ ժողովրդին ու դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։
Երթն առաջնորդողներից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարեց. «Պետք է հասկանանք մի բան։ Մենք արժանապատվություն ունենք, մենք պատիվ ունենք։ Մենք ի վերջո հայրենիք ունենք, և մենք հայ ենք։ Մենք չենք կարող ապրել ստրկացած, ու չենք ապրի։ Նիկոլ, հեռացիր։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հայոց աշխարհում, կարելի է բնութագրել այսպես՝ մարդիկ պատրաստ են պայքարելու ոչ միայն իրենց ֆիզիկական անվտանգության համար, որովհետև թուրքը եկել է մեր դռան դեմը, այլ մարդիկ պայքարելու են իրենց պատվի ու արժանապատվության համար»։
Աբովյանը կոչ արեց երթի մասնակիցներին ողջունել բազմաբնակարան շենքերի պատշգամբներից, լուսամուտներից իրենց աջակցող քաղաքացիներին։
17։17
Հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության այսօրվա երթը քիչ առաջ մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանից՝ Վահագն Դավթյանի անունը կրող այգու մոտից։
Մինչ երթի մեկնարկը բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Երթի մասնակիցներն այս պահին քայլում են Կոմիտասի անվան պողոտայով։
«Սիրելի հայրենակիցներ, միացեք մեր արժանապատվության երթին, միացեք և ոչ ասեք Նիկոլին։ Նիկոլին ասում ենք ՝ ոչ»,-հայտարարեց ակցիայի մասնակից Անդրանիկ Թևանյանը, իսկ մասնակիցները հաջորդեցին՝ ոչ, ոչ, ոչ, «Նիկոլ, դավաճան»։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն էլ ընդգծեց, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատի մի քանի անմեղսունակներ փորձում են համոզել, որ Փաշինյանի հեռացումը պահանջը հանրային չէ։
«Այսօր այս երթով պետք է ապացուցենք, որ Նիկոլը չունի աջակցություն։ Նիկոլ, հեռացիր։ Նիկոլ, դավաճան»,-բարձրախոսով հայտարարեց նա։
Դաշնակցական գործիչն ընդգծեց, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա այդ պաշտոնից, ապա ստիպված են պաշտոնը հեռացնել նրանից։
«Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի աշխատանքը։ Համաձա՞յն եք»,-հարցրեց երթն առաջնորդողներից Սաղաթելյանը, ինչին մասնակիցներն արձագանքեցին՝ այո։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը
- Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական
- Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը. Իշխան Սաղաթելյան
- Արժանապատվության երթը՝ վաղը 17:00-ին Վահագն Դավթյան այգու մոտից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան