Շուշիի շրջանի Մեծ շենն ու Հին շենը մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում. Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն: Նա որեւէ բանից արդեն տեղյակ չի, որեւէ լծակ չունի:
Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք: Որեւէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք: Լավ, ասում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու:
Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում: Հրապարակված քարտեզները աչքս չկոխեք, ես դրանց բացարձակ չեմ հավատում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին