Դավաճան ղեկավարը հիմա չի կարող ո՛չ Արցախը պահել, ո՛չ էլ ՀՀ-ն. բողոքի ակցիա Գյումրիում
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում։ Գյումրեցիները փակել են Սայաթ-Նովա փողոցի երթևեկելի հատվածը և պնդում են՝ «թուրքի առաջ կզած» վարչապետը պետք է հրաժարական տա։
«Դավաճան ղեկավարը հիմա չի կարող ո՛չ Արցախը պահել, ո՛չ էլ ՀՀ-ն։ Ինքը պիտի հեռանա, որպեսզի գա մարդ, որը կկարողանա նորմալ բանակցել թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Մինսկի խմբի հետ, և թե՛ ամբողջ աշխարհի հետ։ Դա է մեր պահանջը՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասում է ակցիայի մասնակիցների մեկը։
Նրա խոսքով, ՌԴ նախագահն ամենաբարձր ամբիոնից հայտարարել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է պատերազմը դադարեցնել, բայց այդ ժամանակ ՀՀ վարչապետը հրաժարվել է.
«Ինչի՞ համար չկանգնեցրեց և 5000 զոհ ունեցանք։ Այդ զոհերի ընտանիքներին ինքը կարո՞ղ է պատասխան տալ։ Ամոթ է»։
Մինչ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնում, ոստիկանությունը հորդորում է՝ բացել ճանապարհի երթևեկել հատվածը և չխաթարել երթևեկը.
«Այլապես օրենքի սահմանած կարգով կկիրառվեն համապատասխան միջոցներ։ Բացեք ճանապարհը»։
Մինչդեռ քաղաքացիներն էլ հակադարձում են՝ ասելով, որ իրենք իրենց բողոքի ձայնը ճանապարհ փակելով են հնչեցնում։
Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվեց երկխոսության արդյունքում քաղաքացիներին հեռացնել երթևեկելի հատվածից։ Վերջիններս էլ վստահեցրին՝ իրենց ակցիաները շարունակական են լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա Ոստիկանության շենքի դիմաց
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
- «Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան