Ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, այդքան իրանց ախորժակը միայն աճելու է. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Ադրբեջանին 26 տարի անց հաղթանակի համար պետք եկան՝ Թուրքիայի աջակցությունը, սիրիացի վարձկանները, միլիարդավոր դոլարների զենքը, 26 տարի անարդար Դարի գործարքի արդյունքում երկրի նավթա-գազային պաշարները քամող միջազգային կոնսորցիումը, թուլացած Հայաստանը ու ռևանշի երազանքով ապրող հասարակությունը։
Ու, ըստ իս, ամենակարևոր բաղադրիչը վերջինն ա, քանի որ մնացածը փողի ու հմուտ դիվանագիտության հարց ա մեզ համար։
Ու ամենավտանգավոր թեզը, որը որդի պես ներմուծում են մեր ենթագիտակցության մեջ հիմա դա «հազիվ փրկվեցինք», «եկեք չբզբզանք, բարիշենք, կարող ա մեծահոգի գտնվեն», «բանակը պարտվեց, քանդվեց, բարոյալքվեց, էլ հույս չկա» կարգի մտքերն են։
Բանակը չի պարտվել, թիկունքն էլ չի պարտվել, պարտվել ա քաղաքական վերնախավը։ Բանակին խանգարել են կռվել և դա արդեն փաստ ա, թիկունքին խանգարել են օգնել առաջնագծին և դա էլ ա արդեն փաստ։
Բայց մեզ ջանասիրաբար փորձում են համոզել, որ մենք ենք մեղավոր պարտության համար ու հիմա պետք է լուռ համակերպվենք Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրվող պայմաններին, որ հանկարծ Երևան չմտնեն։
Այնինչ հակառակը։ Իմանալով իրենց հոգեբանությունը վստահաբար կարելի է ասել, որ ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, էդքան իրանց ախորժակը միայն աճելու է ու էդքան ավելի ամրապնդվելու Երևան մտնելու ցանկությունը։
Ռևանշ լինելու ա ու օր առաջ բոլորը պետք է դա գիտակցեն, ընդունեն ու սկսեն դրան պատրաստվել, որովհետև գոյամարտը հենց էս տեսքն ունի։ Ադրբեջանին խաղաղության կարելի ա միայն պարտադրել»։
Ադրբեջանին 26 տարի անց հաղթանակի համար պետք եկան՝ Թուրքիայի աջակցությունը, սիրիացի վարձկանները, միլլիարդավոր դոլլարների...
Posted by Anzhela Elibegova on Sunday, 13 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը. Էլիբեգովա
- Անժելա Էլիբեգովա. Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք
- Էլիբեգովան՝ Փաշինյանին. Ով ա բանակցելո՞ւ
- Հիմնադրամի հավաքված 150 մլն դոլարը ինչի՞ վրա է ծախսվում․ Անժելա Էլիբեգովա
- Էլիբեգովա. Դատարանի դիմաց սադրիչները Խաչատուրովի որդուն հարցրել են՝ ինչի՞ չի գնացել կռիվ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան