Աշոտ Մելքոնյան. Կույր-կույր գնում ենք մի տեղ, երբ որ չգիտենք՝ ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մեկ ամիս է չի կարողանում մեկ հարցի պատասխան գտնել:
«Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի այսպես կոչված հավելյալ, գաղտնի մասին: Ինչո՞ւ եմ անընդհատ պնդում, որովհետև անընդհատ ինչ որ բաներ են օրակարգ մտնում, մեզ համար անհասկանալի է, դրանց մասին իմանում ենք Ալիևից, ադրբեջանիցներից»,- ասաց Ա. Մելքոնյանը, որը մասնակցում էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ու մտավորականների հանդիպմանը:
Նա նշեց, որ որ փաստաթուղթը նախատեսում է ռուսերենում՝ կոմունիկացիներ, հայերենում թարգմանվել է հաղորդակցության ճանապարհ, հետո Ալիևն հայտարարել է առնվազն երկու ճանապարհի և երկաթգծի մասին:
«Հիմա խնդրանքս ի՞նչ է, պարոն Մանուկյան: Կլինի հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ կամ Մոսկվայում հանդիպումներ, պարզեք այդ հանգամանքը, որովհետև մենք կույր-կույր գնում ենք մի տեղ, երբ որ չգիտենք ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում: Կասկածներ ունեմ, որ այդ փաստաթուղթը ունի գաղտնի, հավելյալ մաս: Մեր իշխանությունների հավաստիացումներն ինձ չեն բավարարում, ում ասեք դիմել եմ, հստակ պատասխան չեմ ստացել»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց Վազգեն Մանուկյանին այն բանի համար, որ այս դժվարին պայմաններում այս բեռը, խաչն ուզում է տանել:
«Բոլոր այն մարդիկ, որոնք մանիպուլյացա են անում՝ հինը եկել է նորից, Վազգեն Մանուկյանը մեր պետության, անկախության ստեղծման ակունքներում կանգնած մարդ է, ազգային այլախոհության ակունքներում է: Համոզմունք ունեմ, որ եթե 90-ականների սկզբին հայոց պետություն ստեղծելու խնդիրը շատերի համար թվում էր հեքիաթ, դարձավ իրականության, եթե թվում էր, որ Արցախն ազատագրելը դարձյալ հեքիաթի ժանրից է, դարձավ իրականության:
Այն ժամանակ էր դժվա՞ր ու անհավատալի էին այդ խնդիրները, որ կլուծվեն, թե՞ հիմա, որ այս դժվարին գործը ստանձնում եք»,- հետաքրքրվեց ակադեմիկոսը:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ հիմա շատ ավելի դժվար է, քանի որ շատ բան է կոտրվել.
«Այն ժամանակ ոգևորություն կար, հավատ կար ժողովրդին ինչ որ մի բանի հասցնելու: Հիմա այս պատերազմն այդ հոգեբանությունն ինչ որ ձևով ջարդեց: Առանց հոգեբանության վերականգնման հնարավոր չէ առաջ գնալ, առանց առաջ գնալու հնարավոր չէ հոգեբանությունը բարձրացնել: Այնպես որ ավելի դժվար է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, Վ.Մանուկյանն ասաց, որ դեսպանի հետ չի խոսել, ում հարցրել է, այդ թվում Մոսկվայում տարբեր ընկերների, ծանոթների, պաշտոնյաների հետ հանդիպմանը, որոնք պետք է իմանային, ասում են՝ նման հավելված չկա: Եթե իրենք ճիշտ են, դա նշանակում է, որ դա ուղղակի կախված է նրանից, թե ով ոնց կմեկնաբանի: Մերոնք լռում են, Ադրբեջանը ոնց ուզում մեկնաբանում է»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
- Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- Նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները, դրվագներ եմ հիշում հոգեբուժությունից. հայտնի բժիշկ
- Այս իշխանությունների ուղեղները թլպատվել են դոլարով, նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու. ԵՊՀ դոցենտ
- Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան