Մենք պետք է բռունցվենք, քանի որ թուրքը ձգտում է Հայաստանը պատառ-պատառ անել․ Ա․ Մինասյան
«Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը, իր ոհմակը, Հայաստանը բերել է կործանման՝ հանձնելով հայրենիքի հողերի 25 տոկոսը, հանգեցնելով 5000-ից ավելի զոհերի, հանգեցնելով 10 000-ից ավելի հաշմանդամների»,-այս մասին արժանապատվության քայլերթի ընթացքում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։
«Այսօր էլ ձգտում է պահպանել իր սոսնձված աթոռը և պատրաստ է գնալ նոր զիջումների։ Յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր օր նոր կորուստներ է մեր երկրին ու ժողովրդին սպասվում»,-ասաց Մինասյանն ու դիմեց սփյուռքահայությանը․
«Սիրելի սփյուռքահայեր, դուք, որ ընդամենը մեկ ամիս առաջ ամբողջությամբ և վճռականությամբ տրամադրված կանգնել էին հայրենիքի փրկության կողքին, այսօր դուք էլ եք դավաճանված,որովետև Հայաստանի իշխանությունը գնացել է խայտառակ համաձայնության՝ զիջելով հայոց պետականությունն ու հայ ժողովրդի նվիրական երազանքները»։
Մինասյանը կոչ արեց սփյուռքահայությանը միանալ,որպեսզի ուժեղանանք և կերտենք մեր երազանքների Հայաստանը։
«Մենք պետք է բռունցվենք, քանի որ թուրքը, ադրբեջանցին ձգտում է Հայաստանը պատառ-պատառ անել։ Ամեն օր ամեն վայրկյանը մենք կորցնում ենք։ Եթե չմիանաք, վաղը էլ Հայաստան չի լինեու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Փաշինյանը չունի բավարար չափով տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ալիևին. Տոնոյան
- Այսօր Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան