Քաղաքական 14:22 14/12/2020 Հայաստան

Պետական կառավարման մարմինների աշխատանքի թերությունները խնդիրները կարող են ավելի խորացնել. Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիք կատարած այցից հետո գրառում է արել Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքների մասին.

«Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով այցելեցինք Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Քննարկումներ ունեցանք Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր էին քննարկումները ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք տանում են հերոսական ծառայություն:

Այցի արդյունքների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ մի քանի եզրահանգում.

1.   Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:

Պետական կառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակով, պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել, լինել նախաձեռնողական սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են պետական սահմանին. դա այս օրերի բացառիկ գերակայություններից է:

2.  Դարձյալ պնդում եմ, որ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ չի կարող լուծվել նաև GPS համակարգով:

Այս հարցը պահանջում է մասնագիտական մոտեցումներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից:

Դրանից բացի, առաջացել է անորոշ վիճակ հենց սահմանային բնակիչների համար:
Եթե մեխանիկական հիմք է ընդունվում Google քարտեզը կամ GPS համակարգը, ապա ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, Արավուս գյուղի հետ կապված՝ ուղիղ հակասություն է առաջանում այդ բնակավայրերի տարբեր տարիների հողօգտագործման քարտեզների միջև:
Արդյունքում՝ մարդիկ զրկվում են մասնավոր սեփականություն հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է ստացվում, որ 1991 թվականին այդ հողատարածքները մարդկանց հատկացվել են սեփականության իրավունքով, իսկ հետո՝ 2004 թվականին նրանց տրամադրվել են այդ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող կադաստրային նոր վկայականներ: Արավուսի դեպքում, ինչպես տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը, խոսքը գնում է 9 հեկտար մասնավոր սեփականություն և գրեթե 34 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողատարածքների մասին:

Տեղ խոշորացված ողջ համայնքի դեպքում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է համայնքի ղեկավարը, խոսքը մոտավոր հաշվարկով 2000 հեկտարից ավելի միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է:
Խնդիրը կապված է նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ու կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների հետ (Խոզնավար, Խնածախ, Ներքին Խնձորսեկ, Արավուս և այլն):

3.  Անհրաժեշտ է իրականացնել տարբեր տարիների քարտեզների համադրման ու ուսումնասիրության համապարփակ աշխատանքներ ու նաև պարզել՝ արդյոք ադրբեջանական կողմից հիմք ընդունվող քարտեզների տարբերակներն անվիճարկելի են:
Անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ինչու է ադրբեջանական կողմն առնվազն Սյունիքի մարզի այն վայրերի հետ կապված, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, անվերապահ հիմք ընդունում Գուգլ (Google) քարտեզային հավելվածները կամ GPS համակարգերը:

4.  Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ:

Այդ պատճառով անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն է առաջանում ՀՀ զինված ուժերի անձնակազմերի համար, որոնք ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ միասին իրականացնում են անձնուրաց ծառայություն: Անհամաչափ ծանրաբեռնվում են նաև համայնքային մարմինները:

Այս ամենն էլ ստեղծում է շարունակվող անորոշություն հենց առաջին հերթին սահմանային բնակիչների մոտ:

Պետական կառավարման մարմինները պարտավոր են հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ տեղեկություններ նրանց վերաբերող հարցերի մասին: Սա քաղաքացիների երաշխավորված իրավունքն է ու դա երաշխավորելու պետության ուղիղ պարտավորությունը: Ընդ որում, պարտադիր չէ բոլոր աշխատանքներն անել հրապարակային, առավել ևս, որ գործ ունենք զգայուն հարցերի հետ:

Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:

5.  Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}