Փափուկ բարձեր՝ «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրել է.
«Դավաճանի կերպարի հետ հաշտված, հայրենավաճառությամբ զբաղվող Նիկոլը, այսօրվա ուղիղ եթերում, էլի ասում է, որ սառնասիրտ կերպով է պետք վերաբերվել թուրքերի ոտնձգություններին։
44 օր առանց խուճապ, սառնասիրտ կերպով, #Հաղթելուենք գոռալով հանձնեց Արցախը, հիմա էլ ուզում է սառնասիրտ կերպով հանձնի Հայաստանի սահմանամերձ հատվածները։ Շատ էլ լավ է անում։ Որովհետև մեր երկրում, Էշերի մի ստվար զանգված պատրաստվում է Ամանորի։
Նիկոլ, ճիշտ ես անում։ Կրկին պաշտոնական տեղեկատվությամբ մոլորեցրու, փափուկ բարձեր դիր «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ՝ մինչև որ Կապան-Գորիսի և Մեղրի ճանապարհների կողքերին կհայտնվեն թուրք-ադրբեջանական առաջին քոլիկները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան