Բենքսին Բրիստոլում տան արժեքը 16 անգամ ավելացրել է
Փողոցային անհայտ նկարիչ Բենքսին, ոգեշնչված կորոնավիրուսային համաճարակից, վերջերս Բրիստոլում տան պատերից մեկի վրա նկարել է փռշտացող պառավ կնոջ: news.ru-ն գրում է, որ երկհարկանի տան տերերը այն աճուրդի է հանել՝ գնահատելով 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ այս փողոցում գտնվող տների միջին գինը 300 հազար ֆունտ է:
57-ամյա սեփականատեր Էյլին Մակին պետք է հաջորդ շաբաթ համաձայնագիր ստորագրեր այն վաճառելու մասին, սակայն չեղյալ է հայտարարել գործարքը: Նրա որդին ասել է, որ իրենք շտապել են որոշման հետ կապված, և դեռ պետք է ուշադիր քննարկվի:
Վաճառքը վերսկսվել է 48 ժամ անց: Տան տերերը ծածկել են Բենքսիի պատկերը պլեքսիգլասի էկրանով և տեղադրել են անվտանգության համակարգ: Տանտիրոջ որդին ասել է, որ իրենք պետք է շատ ծախսեր կատարեն արվեստի այս գործը պաշտպանելու համար: Նրա խոսքով, նկարը հետաքրքրում է տեղի շատ բնակիչների, նրանք այժմ հաճախ են հավաքվում տան մոտ:
Սա Բանքսիի առաջին նկարը չէ համաճարակի մասին: Ավելի վաղ նրա փռշտացող մկները հայտնվել էին Լոնդոնի մետրոյում:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Բենքսիին զրկել է ամենահայտնի գործերից մեկի իրավունքներից
- Նկարիչ Բենքսին օգնել է ակտիվիստներին գնել նավ ՝ փախստականներին փրկելու համար
- Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում
- Բենքսին ևս տանն է աշխատում՝ ստեղծելով առնետներով նոր գրաֆիտի
- Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական
- Ինչպիսինն է Բենքսին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան