«Երբ ասում ես՝ «պիտի գան փորձառու-պրոֆեսիոնալներ, բայց ոչ նախկիններից», իրավիճակը տանում ես փակուղի»
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը գրում է.
«Ճգնաժամային իրավիճակներում մեր հաճելի ցանկությունները երկրորդական են: Առաջնայինը հնարավոր արդյունքն է, որին կարող ես հասնել քո գործողությունների միջոցով: Կարևոր է ոչ թե «ուզում եմ»-ը, այլ «հնարավոր է, կարող եմ»-ը:
Երբ դու ասում ես՝ «Նիկոլը պիտի գնա, բայց...» ու ինչ-որ միտք, իրականում նպաստում ես, որ նա մնա: Ու սա անկախ նրանից՝ անում ես գիտակցաբար, թե քարոզչության ազդեցության ներքո:
Երբ ասում ես՝ «պիտի գան փորձառու-պրոֆեսիոնալներ, բայց ոչ նախկիններից», իրավիճակը տանում ես փակուղի։ Անհնար է գտնել ՀՀ քաղաքացի, ով փորձառու է և պրոֆեսիոնալ, բայց նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել:
Երբ ասում ես՝ «ուզում եմ նոր, մաքուր մարդիկ լինեն», նշանակում է, որ կրկնում ես նույն 2.5 տարվա վաղեմության սխալդ, երբ ասում էիր՝ «ոչինչ, որ անփորձ են, կսովորեն, կարևորը մաքուր են»: Լիարժեք մաքուր անուն ունի միայն ոչինչ չարածը, կամ լավ ադմինով ֆեյսբուքյան էջը, բայց ոչ իրական մարդը, իրական թիմը:
Երբ ասում ես՝ «Եթե ընդդիմությունը հաղթի, ընտրությունները ապագայում կկեղծվեն», նշանակում է, որ դու հրաժարվում ես հետագա պայքարից՝ նախընտրելով աչքիդ առաջ ունենալ պետության ու հայրենիքի կորուստը: Ի վերջո, Մոսկվան մեկ օրում չի կառուցվել։
Երբ ասում ես՝ «Ընդդիմությանը չեմ սիրում, թող դրսից մեկը գա», դու պարզապես նպաստում ես պետության վերացմանը: Քո էլիտային, քո լավագույնին թողած այլոց լավագույնների մեջ փրկություն ես փնտրում՝ չհասկանալով, որ օտար «փրկիչը» իրականում օտար շահի ներկայացուցիչն է լինելու։
Երբ չես միանում «Հայրենիքի փրկության շարժմանը», քանի որ շարժման ղեկավարները անբիծ չեն, իսկ փոխարենը առաջարկում ես միայն հուսալքությունն ու արտագաղթը, ստացվում է, որ քո համար նախընտրելի է պետություն չունենալը, միայն, թե նոր պատասխանատվություն չվերցնես քեզ վրա:
Ես վստահ եմ, որ այս ճգնաժամային իրավիճակում միակ ճիշտ քայլը պայքարին միանալն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ քեզ, Նիկոլ, հայ երեխային սպանած ադրբեջանցիները Բաքվում են. Սաղաթելյան
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Իշխանության կասկածելի անտարբերությունը թույլ չի տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան