Երկու հույներ մեղադրվում են Թուրքիայի համար լրտեսելու մեջ
Հունաստանում պատրաստվում են մեղադրանք ներկայացնել երկրի երկու քաղաքացիների, որոնք, աշխատելով Ռոդոս կղզում, լրտեսել են Թուրքիայի համար: Նրանցից մեկն աշխատել է Ռոդոսից դեպի Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական մեկ այլ կղզի` Կաստելորիզո ուղևորվող նավի վրա: Մյուսը եղել է Ռոդոսում Թուրքիայի հյուպատոսության աշխատակից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թուրքիայի ափերից միայն երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքր Կաստելերիզո կղզին այն վիճահարույց տարածքում է, որտեղ վերջերս լուրջ լարվածություն էր առաջ եկել Թուրքիայի ու Հունաստանի միջև:
Ըստ հաղորդագրությունների, հունական նավի վրա աշխատող հույնը թուրքական կողմին է հաղորդել հունական նավերի գտնվելու վայրի մասին տվյալներ: Թուրքերին ծառայող մյուս լրտեսին է նա նաև հաղորդել երկու այս կղզիներում Հունաստանի բանակային ուժերի տեղակայման մասին տեղեկություններ:
Ըստ Հունաստանի ոստիկանության հայտարարության, հետաքննությունը, որը բացահայտել է լրտեսության գործողությունները, իրականացվել է երկրի Ազգային հետաքննությունների ծառայության հետ սերտ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան