Կարեն Քոչարյանը Անդրանիկ Քոչարյանից ստացած զանգից հետո դիմել է դեսպաններին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բաց նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված երեք դեսպանների.
«Բաց նամակ Հայաստանի հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսիին, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Ֆրանսիայի դեսպան Jonathan Lacôte-ին.
Հարգարժան դեսպաններ,
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը (գոնե այդպես ներկայացավ ինձ զանգահարած անձը) այսօր առավոտյան զանգահարեց և ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված ինձ ուղղեց ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ և փողոցային բառապաշարով հայհոյանքներ: Դա արվեց այն բանից հետո, երբ ես առաջարկեցի դատի տալ իմ գրառման համար:
Այս ամենը ես դիտարկում եմ որպես վերջին 7-8 ամիսների իմ ակտիվ հասարակական գործունեության հետևանք:
Խնդրում եմ երկրում տիրող ներքաղաքական այս իրողություններն ընդունել ի գիտություն
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան