2020թ-ի նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում մրգի գինն աճել է մոտ 10%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2020թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.03%:
2020 թվականի նոյեմբերին 2019 թվականի դեկտեմբերի համեմատ ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 10.1%-ով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով: Համեմատաբար բարձր գնաճ է արձանագրվել Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով:
Ըստ վիճակագրության, 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի դիտարկման համաձայն, վերջին տվյալը հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ:
Ինչ վերաբերում է մրգին, ապա այս ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ`1.9% գնաճ:
2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 12.96% : Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան