Նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները, դրվագներ եմ հիշում հոգեբուժությունից. հայտնի բժիշկ
«Շնորհակալություն այն քաղաքական ուժերին ու հենց ձեզ, որ համաձայնվել եք այս ծանր բեռին»,- մտավորականների ու մշակույթի գործիչների և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ ասաց ներկաներից մեկը:
Նա կարծում է, որ մտավորականներով հավաքվել են այստեղ ու պետք է որոշեն, թե ինչպես օր առաջ, ժամ առաջ ազատվեն այդ խեղկատակից:
«Թե չէ ամեն մեկը՝ ազգային կրթություն, բան.,.. Կհասնենք այդտեղ, կորոշենք: Եկեք օր առաջ, ժամ առաջ պրծնենք նրանց»,- նշեց մտավորականներից մեկը:
Դրան հաջորդեց բժիշկ Գեորգի Պողոսյանի առաջարկը. «Եթե նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները, դրվագներ են հիշում հոգեբուժությունից: Վերջիվերջո մենք չե՞նք կարող առաջարկել կամ հարցը առաջ քաշել, որ նա ենթարկվի բժշկական էքսպերտիզայի»:
Այդ առաջարկությունից հետո հնչեցին ծափահարություններ:
«Եթե հրաժարվի, կընկնի ծուղակի մեջ, եթե համաձայնվի, համոզված եմ, որ իմ կոլեգաները կապացուցեն, որ այդ մարդը չի կարող զբաղեցնել պաշտոն, որը զբաղեցնում է, ենթակա է բուժման:
Եկեք հնչեցնենք այդ հարցը: Հիվանդությունն ամոթ չէ, այդ մարդը հիվանդ է, իրեն պետք է բուժել»,- շարունակեց Գեորգի Պողոսյանը։
Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ հարցը կլուծեն, երբ նա հեռանա պաշտոնից:
«Հիմա մենք կարող ենք երազել: Գիտենք, որ պրակտիկորեն հնարավոր չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է կարողանալ նախ հասնել նրա հրաժարականին:
Ըստ Վ.Մանուկյանի, պետք է հանրահավաքներն ավելի մարդաշատ լինեն, քանի որ ամեն մի հանրահավաք ևս մեկ մեխ է խփում այդ դագաղին:
«Այսօր կա իրական և վիրտուալ Հայաստան: Երիտասարդների մեծ մասն իրական Հայաստանում սուրճ են խմում, այնուհետև գտնվում վիրտուալ Հայաստանում: Մտավորականներ եք, դասախոսներ, շփվում եք երիտասարդների հետ, ձեր քարոզոչությունից, համոզվածությունից է կախված»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
- Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան