ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման վերաբերյալ։
Նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ուժի մեջ է մտել ամբողջական հրադադարը և դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շրջակայքում:
«Այնուամենայնիվ, մինչ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտության ժամանակ հաղորդվում էին մշակութային արժեքներին վնաս հասցնելու մասին, ներկայիս պայմաններում շատ դժվար է գնահատել ամբողջ իրավիճակը` կապված մշակութային արժեքների պահպանության վիճակի հետ` իր բոլոր ձևերով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ասվում է, որ 2020 թ. նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ստեղծել անկախ տեխնիկական առաքելություն՝ առավել նշանակալի մշակութային սեփականության կարգավիճակը գնահատելու համար։
Կոմիտեն,
․ նշելով հակամարտության ընթացքում հաղորդված մշակութային արժեքներին հասցված վնասները,
․ վերահաստատելով մշակութային ժառանգության համընդհանուր չափումը՝ որպես պատմության վկայություն՝ անբաժան ժողովուրդների ինքնությունից, որը պաշտպանելն ու պահպանելը ապագա սերունդների համար միջազգային հանրության պարտականությունն է,
․ հիշեցնելով Մշակույթի պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի դրույթները, որին մաս են կազմում նաև Հայաստանն ու Ադրբեջանը,
․ հիշեցնելով նաև Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որն ընդգծում է, որ « մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից, և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերն այս համատեքստում կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը՝ այդպիսով խաթարելով անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը՝
Կոչ է անում՝ պաշտպանել մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ապագա վնասների կանխարգելման համար։
Դիմում է ներգրավված բոլոր կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհապաղ և անհրաժեշտ միջոցները՝ կանխելու թալանը և պաշտպանելու մշակութային ունեցվածքն իր բոլոր ձևերով, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում։
Ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը՝ հնարավորինս շուտ իրականացնել անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու մշակութային ժառանգության վիճակը՝ որպես այդ ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։
Կարծում է, որ մշակութային սեփականության կարգավիճակի նման գնահատումը կնպաստի հիմք ստեղծել ապագա վերականգնման համար։
Խրախուսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին շարունակել իր աշխատանքը՝ մասնակից պետությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նման անկախ տեխնիկական առաքելության պայմանների ստեղծման համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակները կլինեն ԼՂ-ում․ Զախարովա
- Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը
- Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը
- Մշակութային գործիչները պահանջում են Մեհրիբան Ալիևային հեռացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան