Նեթանյահուն նախազգուշացնում է Իրանի «գլոբալ խուլիգանության» սպառնալիքի մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի հետ քննարկել է Իրանի հարցը: Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «երբևէ այսքան սերտ չեն աշխատել», որքան ԱՄՆ նախագահ Թրամփի օրոք: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Մենք համագործակցում ենք, որպեսզի հակազդենք ընդհանուր սպառնալիքներին: Մենք համագործակցում ենք հանուն խաղաղության: Մենք երկու ոլորտում էլ զարմանալի առաջընթաց են գրանցել»,- Օ’Բրայենի հետ հանդիպման սկզբում ասել է Իսրայելի վարչապետը:
«Եվ իսրայելցիները, և արաբները նախագահ Թրամփին գովաբանեցին, երբ նա դուրս եկավ Իրանի հետ միջուկային անհաջող համաձայնագրից, երբ նա վերսկսեց և խստացրեց Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները, երբ ոչնչացրեց Իրանի գլխավոր ահաբեկչին՝ Ղասեմ Սոլեյմանիին: Երբ իսրայելցիներն ու արաբները համաձայնության են գալիս շատ հարցերի շուրջ, աշխարհը պետք է դրան ուշադրություն դարձնի: Չէ որ մենք ապրում ենք այս տարածաշրջանում: Մենք ինչ-որ բան գիտենք դրա մասին»,-նշել է Նեթանյահուն:
Նրա խոսքով, եթե իրավիճակը չվերահսկվի, «վաղը Իրանը կզինվի միջմայրցամաքային, միջուկային մարտագլխիկներ պարունակող բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են ուղղված լինել Եվրոպայի և Ամերիկայի դեմ, և կվերածվի գլոբալ խուլիգանի, որը կվտանգի բոլորին»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի պատգամավոր․ Իրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի հետ վերջին պատերազմում
- ԵՄ չորս երկիր չի մասնակցի Եվրոպա-Իրան գործարար համաժողովին լրագրողի մահապատժի պատճառով
- Լավրով. Ղարաբաղում կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը
- Իրանում մահապատժի են ենթարկել «Amad News» պորտալի ղեկավարին
- Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը
- Բաքուն պետք է զգուշանա Անկարայից․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
- Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Բաքվում Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ
- Իրանն արձագանքել է Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներին
- Իրանի խորհրդարանը վճռակամ է՝ ամրապնդելու երկրի պաշտպանությունը
- Իրանի միջուկային գիտնականի սպանության ժամանակ կիրառվել են արբանյակային սարքավորումներ
- Նախիջևան-Բաքու միջանցքի վերաբերյալ անորոշությունները և Իրանի ու Հայաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիքները․Pars Today
- Իրանի սպանված գիտնականի վրա հարձակումը կառավարվել է արբանյակի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան