Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում՝ մեկնաբանելով նաև Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը:
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտումները ճնշելու հարցում լրացուցիչ բեռ են վերցրել իրենց վրա: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Շփումները շատ արագ իրականացվեցին: Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, կար տագնապալի իրավիճակ, բայց այն արագ դադարեցվեց», - ասել է խոսնակը:
Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար, գերենալ-լեկտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում իրավիճակը կարգավորվել է։ ՌԴ ՊՆ թարմացաված քարտեզում Հին Թաղլարն արդեն ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է։