Սենոր Հասրաթյան. Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է ազգի առաջնորդ
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի...
Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ... Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց...
Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի...
Հ. գ. -Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Շատ ափսոս, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան
- Մնում է Նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը
- Սենոր Հասրաթյան. Չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա
- Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան
- Ցավալի է՝ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
- Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, դավադրություն էր ինքներս մեր դեմ. Սենոր Հասրաթյան
- Սա է փրկության տանող միակ ճանապարհը. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին