Նիկոլն իշխանությունը պահում է ձեռքին՝ իր հայտնի ֆեյքաբանակով. Սերժ Սրապիոնյան
«Պարո՛ն Մանուկյան, Ձեր մի ձևակերպման հետ ես համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը օգտակար գործ կաներ, եթե դրսերում մեր շահերը պաշտպաներ. նա մի անգամ Թուրքիայում եղել է, և մեր շահերի պաշտպանությունը մեզ նստել է շատ թանկ։ Նրա տեղը բանտախուցն է»,- «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ դոցենք, բանասեր Սերժ Սրապիոնյանը։
Նրա խոսքով, ինչ վերաբերում է շարժման ընտրած առաջնորդին, ապա չի կարելի ավտոմատը տալ նրան և ասել՝ գնա Նիկոլից իշխանությունը խլի. «Նիկոլն իշխանությունը պահում է ձեռքին՝ իր հայտնի ֆեյքաբանակով։ Իսկ մենք քարոզչական ի՞ նչ աշխատանքներ ենք տանում մեր ճիշտն առաջ տանելու համար։ Մենք ի՞նչ ենք արել թաքնված ծախու արարածներին ճշմարիտ պատասխանելու, և տատանվող մասսային ճիշտ ինֆորմացիա տալու համար։ Մենք այդ քայլը չենք արել և դրա մեղավորը մենք ենք»։
Ըստ Սերժ Սրապիոնյանի, ամենակարևոր խնդիրն այժմ կոմունիկացիոն հարցն է, որը վերաբերում է Նախիջևան-Մեղրի ճանապարհին։
«Դուք այսօր պետք է լսեիք Նիկոլ Փաշինյանի ելույթը, և կտեսնեիք, որ մենք արդեն մեղադրվում ենք ինչ-ինչ ուժերի կողմից ղեկավարվելու համար։ Սա քարոզչություն է։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության հենց քարոզչությամբ։ Մենք դա լավ չենք անում։ Նա նաև ասաց, որ հայոց բանակը Հայաստանի սահմաններն է պահելու, դա նշանակում է՝ ես Ղարաբաղը տվել եմ Ալիևին։ Իսկ մենք դա թույլ չենք տալու»,- ասաց նա։
Իրավաբան Վարդան Այվազյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ գրագետ իրականացվում է պետության ապամոնտաժում։ Նրա խոսքով, անհրաժեշտ է հասարակական ճնշման միջոցով բացատրական աշխատանքն տանել իրավապահ մարմիններին հետ, որպեսզի իրենք հասկանան՝ իշխանության բռնազավթումը համարվում է հանցագործություն, իսկ այդ առումով բազում հիմնավորումներ կան.
«Ինստիտուցիոնալ իշխանությունը 2.5 տարի վերափոխվել է անձնավորված իշխանության։ Իսկ դա արդեն իշխանության բռնազավթում է»։
Եվ այժմ, ըստ իրավաբանի, ժողովուրդն ունի լեգիտիմ ապստամբության իրավունք, քանի որ իշխանությունը զավթվել է իրենից։
«Եվ եթե սահմանադրական կառուցակարգերը չեն բավարարում, ապա ամեն քայլ կարող է համարվել լեգիտիմ»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
- Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, երկրի հերն անիծել է էդ տղան. Շուշան Պետրոսյան
- Այս իշխանությունների ուղեղները թլպատվել են դոլարով, նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու. ԵՊՀ դոցենտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան