Փաշինյանը պետք է ձերբակալվի. Արթուր Ղազինյանի հակափաստարկը՝ ՀՔԾ-ի հերքմանը
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հատուկ քննչական ծառայության կողմից տարածված «հերքման» հերքումը:
ՀՀ քաղաքացի, ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Ղազինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ, սպասվում են աղմկոտ ձերբակալություններ։
Ավելի ուշ ՀՔԾ-ն հերքել էր Արթուր Ղազինյանի խոսքը և նշել, որ այն իրականությանը չի համապատասխանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան