Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը և պահանջում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք նշում են, որ «դավաճան» կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանա։
«Մեր ակցիաները կրելու են շարունակական բնույթ, և շարունակելու ենք ամեն ինչ անել, մինչև հասենք մեր վերջնական նպատակին, այն է՝ ապաշնորհ կառավարության հեռացումը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճան ղեկավարը հիմա չի կարող ո՛չ Արցախը պահել, ո՛չ էլ ՀՀ-ն. բողոքի ակցիա Գյումրիում
- Արժանապատվության երթը՝ վաղը 17:00-ին Վահագն Դավթյան այգու մոտից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան