Մեկ օրում Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
ՌԴ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Ռուսաստանի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում շարունակել են տեղանքի ականազերծման աշխատանքները: Պայթուցիկ առարկաների որոնումը կատարվել է տնամերձերի, ճանապարհների հատվածներում:
Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 8 հեկտար տարածք, 7 կմ ճանապարհահատված, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ առարկա:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ հատկացված տեղանքում: Տեղափոխման ոչ ենթակա զինամթերքը ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: