«100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես
Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
Նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում:
«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: 5 տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- ասում է Խ. Եղոյանը:
Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով, ինչպես նաև՝ այս խառն իրավիճակում այն նաև փոքրիկ մշակութային իրադարձություն է:
Հարակից հրապարակումներ`
- Նկարիչերի միությունում բացվել է «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը
- «100 դուռ». Յուրօրինակ ուխտագնացություն՝ դեպի հայկական եկեղեցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին