Ամոթ քեզ, Նիկոլ, հայ երեխային սպանած ադրբեջանցիները Բաքվում են. Սաղաթելյան
Շարունակվում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պետք են հեռանան։
«Քաղաքական մեծամասնությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը։ Մենք այստեղից ևս մեկ անգամ այս բազմահազար ժողովրդի անունից կոչ ենք անում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ մի դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը, իր հետ մի կիսեք իր դավաճանական գործունեության պատասխանատվությունը, դեռ հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ հեռացնել Նիկոլին և ամբողջական չկիսել այդ պատասխանատվությունը, դեռ ունեք ժամանակ փրկելու երկիրը, եթե դուք սա չհասկանաք, դուք մեր պետականությունը տանելու եք վերջնական կործանման ճանապարհով»,- նշեց նա։
ՀՅԴ ԳՄ անդամը ցավով նշեց, որ Նիկոլ Փաշինյան գործունեության արդյունքում ադրբեջանցի ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Նրա խոսքով, իշխանությունների գործունեության արդյունքում Ադրբեջան թույլ տրվեցին վերադառնալ ռազմագերիներ, որոնք տարիներ առաջ հանցագործություն էին արել. «Սպանել էին հայ երեխայի և մի քանի տարի է՝ գտնվում էին Շուշիի բանտում։ Նիկոլ Փաշինյան գործունեության արդյունքում այդ ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Ամո՛թ քեզ, Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Նշենք, որ խոսքը Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի մասին է, որոնք կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական ճանապարհով հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ ժողովուրդը կհասներ Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից դիմել է փախուստի
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Փաշինյանը չունի բավարար չափով տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ալիևին. Տոնոյան
- Այսօր Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ. Իշխան Սաղաթելյան
- Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան